News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Պարգեւներ 2016 թվականի Հայաստանի լավագույն մարզիկներին: Նրանք խոշոր դրամական պարգեւների եւ Hundai Accent ավտոմեքենաների են արժանացել: Արարողությանը ներկա նախագահ Սերժ Սարգսյանն անցնող տարվա կարեւորագույն մարզական իրադարձություն է կոչել 31-րդ ամառային Օլիմպիադան:

Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն արձանագրել է. բոլոր խոշոր մրցաշարերից մեր մարզիկները մեդալներով են վերադարձել՝ 47 ոսկի, 57 արծաթ եւ 62 բրոնզ: 4 մեդալ էլ բերել ենք Օլիմպիական խաղերից, այդ թվում՝ ոսկի. 20 տարի շարունակ Հայաստանը չէր կարողանում օլիմպիական ոսկի նվաճել:

Սերժ Սարգսյանը վստահ է. մեր մարզիկների հաղթանակները ոգեւորում են պատանիներին՝ նրանց մղելով նույնպիսի հաջողությունների ձգտել:

Հայաստանի լավագույն 10 մարզիկների ցանկում, սակայն, Հենրիխ Մխիթարյանը չկա, որի գոլը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում նույնիսկ երկրի ղեկավարին է տպավորել: Այս հանգամանքին անդրադարձել է նաեւ միջազգային մամուլը՝ «Հայաստանում վրդովված են, Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում նույնիսկ 10 լավագույն մարզիկների թվում չէ» վերնագրերով հրապարակումներով:

Ավանդաբար լավագույն մարզիկների ցանկը կազմվում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի քվեարկությամբ: Daily Mail-ի, Goal.com-ի ուշադրությունը գրավել է փաստը, որ Մխիթարյանը լավագույնների ցանկում չկա:

Նշենք, որ քվեարկության համար արհեստական սահմանափակումներ են սահմանված: Դրանց համաձայն՝ անհրաժեշտ է նախապատվությունը տալ մեծահասակների աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, Օլիմպիական խաղերի չեմպիոններին եւ մեդալակիրներին: Արդյունքում լավագույն տասնյակից դուրս են մնացել ամբողջ տարվա ընթացքում հսկայական աշխատանք կատարած Հենրիխ Մխիթարյանը, որը Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստն է, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղացողներից, Բունդեսլիգայի ֆուտբոլիստների քվեարկությամբ էլ մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվել, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում 7-րդ տեղից չիջած, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:

Ո՞վ է ուղղորդում Սեյրան Օհանյանին կամ ո՞ւմ «քաղաքական նախագիծն» է պաշտպանության նախկին նախարարը: Քննարկումները շարունակվում են, իսկ Օհանյանն առայժմ միայն սոցցանցային գրառումներով է պատասխանում մեկնաբանություններին։ Նա ֆեյսբուքյան հերթական գրառումն է արել։ «Սպային վայել բարձր պատասխանատվությամբ վստահեցնում եմ՝ ՈՉ»,- գրել է նա՝ անդրադառնալով «իշխանական պրոյեկտ» լինելու մեղադրանքներին: Նախկին նախարարն ընդգծել է. Հայաստանի ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ նախագահներն իրեն չեն ուղղորդում, քաղաքական հայտ ներկայացնելու որոշումն ինքնուրույն է կայացրել՝ ելնելով «երկրում ստեղծված ներքաղաքական, տնտեսական, բարոյական ճգնաժամից»:

Ամանորի նախաշեմին ադրբեջանական կողմը կրկին ակտիվացել է: Գիշերն առաջնագծում հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը: Արցախի պաշտպանության բանակի տեղեկացմամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական զինուժը նաեւ ականանետ է կիրառել: Հայկական կողմը ստիպված է եղել համարժեք պատասխան գործողությունների դիմել: Հիմա իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

Վատ եղանակի պատճառով ոմանք, կարծես, չեն հասցնի Ամանորի տոներին տուն հասնել: Այսօր նորից խափանվել է Ռուսաստանի հետ կանոնավոր օդային հաղորդակցությունը: «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ վատ եղանակային պայմանների պատճառով այսօր Մոսկվա-Երեւան 4 թռիչք է հետաձգվել, իսկ Մոսկվայի օդանավակայաններում 29 չվերթ է հետաձգվել: Պատճառը Ռուսաստանի մայրաքաղաքում սպասվելիք ձյունն ու մառախլապատ եղանակն են:

Սեւ ծովում ռուսական Տու-154 օդանավի կործանման վարկածների շրջանակը սեղմվում է: Հայտնաբերել եւ ծովի հատակից դուրս է բերվել նաեւ օդանավի երկրորդ «սեւ արկղը», բայց վերջնական եզրակացություն անելը, մասնագետների պնդմամբ, դեռեւս վաղ է: 

Առաջին ինքնագրիչ սարքի տվյալների վերծանումը թույլ է տալիս ենթադրել, որ վթարային իրավիճակ է ստեղծվել, ինչը հանկարծակի է բերել անձնակազմի անդամներին: Ինքնագրիչն արձանագրել է օդաչուների խցում տեղի ունեցած խոսակցությունը: Սակայն կողմնակի աղմուկը ձայնագրությունում շատ է: Օդաչուների խոսակցության մի մասը, հնարավոր է՝ ամենակարեւոր հատվածները, ազդանշանների բարձր ձայնի պատճառով չեն լսվում:

Ողբերգություն Արմավիրում: Մարզադահլիճում պտտաձողի վրա պարանով կախված երիտասարդ տղամարդու դի են հայտնաբերել: Մեր տեղեկություններով՝ մահացածը 22 տարեկան է, մարզադահլիճում որպես պահակ էր աշխատում: Նախնական վարկածով՝ ինքնասպան է եղել: Երիտասարդի գրպանից գրություն են գտել, որում խնդրել է ոչ ոքի չմեղադրել իր մահվան համար:

Գյումրիում տներից մեկի լոգարանում կախված են գտել 69-ամյա մի տղամարդու: Նա նույնպես ինքնասպան է եղել: Դեպքերի հանգամանքները պարզվում են:

Պատահար Արագածոտնի մարզում: Առավոտյան Երեւան-Գյումրի ավտոճանապարհին 39-ամյա Հայկ Բադալյանի «Mitsubishi Pajero»-ն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, կողաշրջվել եւ ձորում հայտնվել: Պատահարի հետեւանով մեքենայի 51-ամյա ուղեւորը հիվանդանոց է տեղափոխվել:

Դեկտեմբերի 28-ին աճ են արձանագրել դոլարն ու ռուբլին: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 504, ռուբլունը՝ 7 դրամ 98 լումա, ֆունտինը՝ 592 դրամ:

Դեկտեմբերի 23-31-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, առանձին հատվածներում՝ ամպամածություն եւ մառախուղ, թույլ ձյուն: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը սպասվում է ամպամածություն, գիշերը եւ առավոտյան՝ մառախուղ, թույլ ձյուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ