News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2016թ. Արցախ այցելած զբոսաշրջիկների թվի նվազում կա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ ԱԳՆ նախարար Կարեն Միրզոյանը:

«Չնայած տարին դեռ չի ավարտվել, դեռ թվերն ամփոփվում են, բայց այսօրվա դրությամբ, անցած տարվա համեմատությամբ, ունենք 17 տոկոսի անկում: Այսինքն՝ մոտավորապես 14 հազար այցելու ունենք այս տարի՝ նախորդ տարվա 16.5 հազարի համեմատ: Սակայն, այցելուների քանակի նվազումը որեւէ առնչություն չունի Ադրբեջանի որդեգրած քաղաքականության հետ: Հիմնական պատճառը ապրիլյան իրադարձություններն են. շատ մարդիկ ուղղակի նախընտրել են Արցախ չայցելել՝ հաշվի առնելով անվտանգության պայմանները»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են աշխատանքներն ուղղված Արցախի զբոսաշրջային գրավչությունն աշխարհին ներկայացնելու համար. «Այդ առումով սերտորեն համագործակցում ենք Արցախի Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության հետ: Այդ ուղղությամբ որպես հետաքրքիր քայլ աշնանը Բրյուսելում տեղի ունեցած պրեզենտացիան էր՝ Արցախի տուրիզմի հնարավորությունների մասին: Մենք մեր գործընկերների հետ համագործակցությունը շարունակելու ենք, որի նպատական է լինելու Արցախի մասին ճշմարտությունը բարձրաձայնելու եւ գործնական կապերի հաստատումն ու տարածումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ