News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2016թ. ընթացքում ԼՂՀ ԱԳՆ-ն շարունակել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ ԱԳՆ նախարար Կարեն Միրզոյանը:

«Մեր առաջնահերթություններն են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եւ այդ համատեքստում տարբեր երկրների հետ բոլոր հնարավոր մակարդակներով համագործակցությունը»,-ասել է նա:

Կարեն Միրզոյանը նշել է, որ 2016թ. ապրիլին տեղի ունեցած իրադարձություններն իրենց ազդեցությունը թողեցին թե Արցախի արտաքին քաղաքականության, թե երկրի ամբողջ կենսագործունեության վրա:

«Այդ 4 օրերին Ադրբեջանը փորձում էր հետ շպրտել մեր ամբողջ պատմությունը դեպի անցյալ։ Սակայն, հայ ժողովուրդը կարողացավ փառքով դիմակայել այդ մարտահրավերին ու փառքով դուրս գալ այդ իրավիճակից։  Ապրիլից հետո արված բոլոր հայտարարություններում հնչում է մեկ կարեւոր միտք՝ հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ Ադրբեջանը մեկուսացված է աշխարհից։ Նա օգտագործում է մի «բառապաշար», որը չի համապատասխանում այսօրվա աշխարհի տեմպին, այսօրվա իրավիճակին։ Մենք պարզ եւ շիտակ լեզվով են ներկայացնում մեր պահանջները»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ԵՊՀ պատվիրակությանը՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ
Քննարկվել են հայկական երկու պետությունների մայր բուհերի համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր…
Հույս ունեմ՝ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Փաշինյան
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները...
Վարչապետն ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
Ինձ համար պատիվ է ձեզ հետ հանդիպելը...
Քառօրյա առճակատումը ուղղորդիչ նշանակություն ունեցավ. Արցախի Պ նախարարը՝ նոր տեխնիկայի ձեռքբերման մասին
Ունենալով մինչեւ ոսկրածուծը հայատյացությամբ լցված ու քաղաքակրթության ամենատարրական ընկալումներից զուրկ հակառակորդ...
Ասում էր՝ էդքան մի եկեք, էստեղ տղերք կան, ում ծնողները չեն կարողանում գալ. քառօրյա պատերազմում զոհված Վահեի մայր
Ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ տարի անց զոհված Վահե Զաքարյանի մոր՝ Անժելա Զաքարյանի համար ոչինչ չի փոխվել, հակառակը՝ ցավը խորացել, վիշտը մեծացել ու կարոտն է ուժեղացել...
Մենք ուրիշների իրավունքներին չենք բռնանում, բայց եւ մեր իրավունքները միշտ կպաշտպանենք. Բակո Սահակյան
Սկիզբ առավ օտարի լծի դեմ ըմբոստացման համաժողովրդական ալիք, որը վերածվեց ազգային-ազատագրական շարժման...
Ամենաշատ