News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանում ամանորյա տոնախմբություններին անմասն չեն մնում նաեւ հնդիկ ուսանողները. շատերի պես նրանք էլ դեկտեմբերի 31-ի գիշերը հավաքվում են Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, ապա մինչեւ լուսաբաց տոնը շարունակում որեւէ ակումբում։ Հայկական նոր տարին լիարժեք վայելելու համար թերեւս նրանց պակասում է մեր ավանդական տոլման, որը հնդիկները չեն էլ համտեսել, քանի որ տավարի միս չեն  ուտում։ Ընդհանրապես  միսը աննշան տեղ է  գրավում հնդկական ուտեստների մեջ: Հայտնի է, որ իրենց կրոնը՝ հինդուիզմը հնդիկներին արգելում է կով կամ եզ մորթել, առավել ևս միսը ուտել: Բացի կովի և եզան մսից, այլ տեսակի միս գործածում են:

Երեւանի պետական բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանող Պրիյանշ Շարման Երեւանում է 2012 թվականից։ Հայաստանն ու հայերին ճանաչելու համար  հենց առաջին կուրսից սկսել է սովորել հայերեն։ Արդեն հայերեն խոսում է հրաշալի։  NEWS.am-ի հետ զրույցում  պատմեց, որ առաջին «քննությունն» անցել է տաքսու վարորդների հետ զրույցում, որոնց առաջին հարցը եղել է հնդկական ֆիլմերից հայտնի հերոսներ Ջիմիի, Զիտա-Գիտա քույրերի եւ Հրաչ Կապուրի  մասին։

Պրիյանշն ու ընկերները մեզ հետ զրույցում պատմեցին, որ տոլմայի փոխարեն նոր տարվան իրենք պատրաստում են իրենց ազգային ավանդական տոնական ուտեստը՝ պանրով ճաշը (Matar Paneer)։ Հնդիկ ուսանողները բացի ամանորյա եռուզեռից,  խոսեցին նաեւ Հայաստանի մասին իրենց տպավորությունների, սիրելի երգիչների ու ու երգերի մասին։ Ի դեպ, իրենց սիրելի երգիչը Թաթա Սիմոնյանն է,  որի երգերից մեկի բառերով էլ բնութագրեցին Երեւանը՝ «Երեւանից  մեկ ա լավ քաղաք չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ