News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը ապագային միտված լուրջ հավակնություններ ունի մեր տարածաշրջանում, որոնք բխում են Հայաստանի շահերից, բայց Հայաստանը, սպասարկելով Մոսկվայի շահերը, ձախողում է դրանք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը։

«Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը։ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծեր կան, նորն է կառուցվում, Հայաստան-Վրաստան նույնպես կա։ Բնական է, որ հարեւան երկրները իրար հետ կապվում են էլեկտրահաղորդման գծերով։ Էներգետիկան այն ոլորտն է, որը ենթադրում է հարեւան երկրների էներգետիկ ցանցերի միացում։ Ինչո՞ւ անպայման պետք է նշվի Ռուսաստանի գործոնը։ Սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանը փաստացի իրականացնում է Մոսկվայի քաղաքականությունը։ Լավագույն դեպքում Հայաստանի քաղաքականությունը կարելի է համարել մնացորդային. այն, ինչ չի ենթադրում Ռուսաստանի կողմից արգելանք, կարելի է այդտեղ հարաբերությունը զարգացնել։ Բայց, ըստ էության, այդպիսի հարաբերություններ գոյություն չունեն»,- ասաց նա։

Նա կարծիք հայտնեց, որ նախագահ Ռոհանիի այցով հայ-իրանական հարաբերություններում ոչ միայն դրական շարժ տեղի չի ունեցել, այլեւ հարաբերությունները տուժել են Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցելուց հետո։

«Ես կարծում եմ, որ հայ-իրանական հարաբերություններում բեկում տեղի չի ունեցել։ Ավելին՝ մինչեւ Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալը կամ մինչեւ Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկումը հայ-իրանական հարաբերությունը հայտարարությունների մակարդակով շատ ավելի խոստումնալից էր, քան այս պահին։ Այս պահին դրանք, թերեւս, սահմանափակվում են համագործակցության կրթական, մշակութային, հումանիտար, առավելագույնը՝ զբոսաշրջային ոլորտներում։ Տարածաշրջանային տնտեսական նախագծերի առումով որեւէ էական առաջընթաց չկա»,- ասաց նա։

Այս տեսանկյունից, ըստ Եղիազարյանի, Սյունիքում եւս մեկ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին հայտարարությունները ռեալ գործողություններ չեն ենթադրում եւ կմնան խոսակցությունների մակարդակում. «Ընդամենը վերացական գաղափարներ են, ինչպես վերջին շրջանում հայտնված այլ վերացական նախագծեր, որոնցից էր Հայաստանի՝ Իրանի միջոցով Ղազախստան, Կենտրոնական Ասիայի երկրներ դուրս գալու նախագիծը։ Եթե ռեալ էր ազատ տնտեսական գոտին, թող հիմա լինի, ինչու՞ մեկ տարի հետո»։

Հայաստան-Իրան երկաթուղին եւս, ըստ Եղիազարյանի, դեռեւս մնում է խոսակցությունների մակարդակում, որովհետեւ հայկական երկաթուղիների կոնցենսիաները  ռուսական երկաթուղիների ձեռքում են։ Նրա խոսքով՝ որպեսզի տրանսպորտային միջանցքի նկատմամբ հետաքրքրություն առաջանա, պետք է կոնցեսիայից զրկել ռուսական կողմին։

Կոնցեսիայից պիտի զրկել։ Էդ ժամանակ շահագրգիռ կողմեր կառաջանան, որոնք համապատասխան ներդրումներ կանեն։ Ինչո՞ւ Վրաստանում ամերիկյան ներդրումներով այսօր կառուցվում է նավահանգիստ՝ 100 միլիոն տոննա տարողությամբ։ Դա հենց այնպես չի արվում։ Բնականաբար դա նախատեսված է իրանական բեռների համար՝ դեպի եվրոպա, եւ եվրոպական բեռների համար՝ դեպի Իրան եւ Մերձավոր Արեւելք։ Մեզ ասում են, մեր ազգային շահերից բխում ա արագորեն ներգրավվել այդ տրանսպորտային միջանցքի մեջ, մենք ձախողում ենք»,- մտահոգվեց տնտեսագետը։

Նա հավելեց, որ եթե Իրանը դուրս գա Եվրամիություն կամ ԱՄՆ, դա կանի Վրաստանի միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ