News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում տարեմուտի գիշերը չարագործները գրեթե 650 ավտոմեքենա են այրել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը:

«Այս տարի այրված մեքենաների քանակը հերթական անգամ ցույց է տալիս. որ այս երեւույթը շարունակվում է: Հրկիզվել է 650 ավտոմեքենա, մինչդեռ անցյալ տարի այդպիսի 602 դեպք էր գրանցվել»,- հստակեցրել են նախարարությունից:

ՆԳՆ-ից, սակայն, նշել են, որ երեւույթը նվազման միտում ունի. վերջին 5 տարում տարեմուտի գիշերն այրված մեքենաների թիվը 20 տոկոսով կրճատվել է:

Հաղորդվում է, որ Ֆրանսիայի քաղաքների փողոցներում տոնական օրերին կարգը պահպանել են «ավելի քան 100 հազար ոստիկան, ժանդարմ, հրշեջ, քաղաքային ոստիկանության աշխատակիցներ եւ կազմակերպությունների անդամներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ