News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի քաղաքացի Յախյա Մաշրապովը հայտնել է, որ ոչ մի առնչություն չունի ստամբուլյան ահաբեկչության հետ։ Այս մասին հայտնում է АКИpress գործակալությունը։

Մինչ այդ լրատվամիջոցները հայտնել էին, որ ահաբեկչության իրականացման մեջ կասկածվում է Ղրղզստանի 28-ամյա քաղաքացի Մաշրապովը։ Սոցցանցերում նույնպես հայտնվել է նրա անձնագրի լուսանկարը։

АКИpress-ի տեղեկություններով,Մաշրապովը հունվարի 3-ին Թուրքիայից Բիշքեքի օդանավակայան է ժամանել ու արդեն հարցաքննվել երկրի Ազգային անվտանգության պետկոմիտեի աշխատակիցների կողմից։ Մաշրապովը բացատրել է, որ հունվարի 1-ին Բիշքեքից Ստամբուլ էր մեկնել առեւտրի հետ կապված գործերով, բայց երբ վերադառնում էր հայրենիք՝ թուրք իրավապահ մարմինները նրան հանել են օդանավից։ Նա նշել է, որ դեկտեմբերի 31-ին դեռ Ղրղզստանում էր գտնվում, ու հետեւաբար չէր կարող մասնակցություն ունենալ ահաբեկչությանը։ Մաշրապովը նաեւ հայտնել է, որ չգիտի, թե ինչպես է իր անձնագրի լուսանկարը հայտնվել համացանցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ