News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին 3-4 տարիներին Ադրբեջանում ինքնասպանությունների քանակը կտրուկ աճել է ու շարունակում է աճել։ Այս մասին Turan–ին պատմել է հոգեբան փորձագետ Ազադ Իսազադեն։

Նրա խոսքով, ինքնասպանության դրդող պատճառները շատ են, սակայն այդ թեմայով զանազան մեկնաբանությունները սուբյեկտիվ դատողություններ կլինեն, քանի որ երկրում չկա մասնագիտացված կառույց, որը համակարգված ձեւով կհետազոտեր այս խնդիրը, կընդհանրացներ վիճակագրությունը։

Փորձագետի կարծիքով , քանի որ համալիր հետազոտություններ չկան ու ինքնասպանությունների պատճառները պարզ չեն, խնդիրը ստանում է համաճարակի բնույթ։ Նրա խոսքով մարդիկ միայն սոցիալ տնտեսական խնդիրների պատճառով չեն ինքնասպան լինում։ Հնարավոր են նաեւ այլ գործոններ։ «Եթե չլինի համակարգված հետազոտություն, ապա ինքնասպանությունների թիվը կշարունակի աճել բարձր տեմպերով»,- ամփոփել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ