News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անկարան տեղեկատվության է տնօրինում ռուս դեսպանին սպանողի եւ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության կապի մասին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

«Մեր տնօրինության տակ եղած տեղեկություններն ու փաստաթղթերը վկայում են, որ մարդասպանը կապված էր Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկիչների հետ»,- Anadolu գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովին սպանած ահաբեկչի կապերը վկայում են, որ նա անդամակցել է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Գյուլենի  կազմակերպությանը:

Թուրքիայում ՌԴ  դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է դեկտեմբերի 19-ին Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացմանը  ելույթ ունենալիս: Թուրքիայի իշխանությունների հաղորդմամբ՝ հարձակումը կատարել է ոստիկանության աշխատակից Մեւլյութ Մերթ Ալթընթաշը, որին վնասազերծել են տեղի անվտանգության ուժերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ