News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հունվարի 7-8-ին Իրաք այցի օրակարգում ներառելու է իրաքյան տարածքից Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների հարձակումները կանխելու հարցը:

«Թուրքիայի ձայնը» պետական ռադիոկայանի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Յըլդըրըմը նշել է, որ Իրաք իր այցի հիմնական նպատակը Թուրքիայի եւ Իրաքի միջեւ բարիդրացիական հարաբերությունների, տնտեսական համագործակցության ամրապնդումն է, փոխադարձ ներդրումների խթանումն ու առեւտրի զարգացումը:

Թուրք պաշտոնյան նաեւ փորձել է արդարացնել Իրաքի հանդեպ Անկարայի քաղաքականությունը. նա պնդել է, որ Իրաքում «Թուրքիայի ռազմական ներկայությունն ուղղված չէ այդ երկրի ինքնիշխանության դեմ, եւ որ այցի ընթացքում այդ թեման նույնպես շոշափվելու է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ