News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մսի գործածումից հրաժարվելը կարող է վտանգավոր լինել մարդկանց առողջության համար։ Ըստ Օքսֆորդի համալսարանի հետազոտությունների՝ մսի պակասը կարող է խանգարումներ առաջացնել մարդու ուղեղի աշխատանքում։

Գիտնականները տեւական հետազոտություններ են անցկացրել, որոնք ցույց են տվել, որ միայն բուսական ծագման սննդի գործածումը կարող է նվազեցնել գլխուղեղի զանգվածը, ինչը վտանգավոր է մարդու զարգացման համար։

Օրգանիզմում որոշ ժամանակ անց առաջանում է կենդանական սպիտակուցի պակաս, որը չի կարելի ամբողջովին փոխարինել բուսական ծագման սպիտակուցով։ Այսպիսով խախտվում է ամբողջ սննդային հավասարակշռությունը։

Գիտնականների խոսքով օրգանիզմին պետք են միս, ձուկ, կաթ, հակառակ դեպքում այն կզգա Բ12 վիտամինի պակաս, գրում է Medikforum-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ