Սարդարապատի հուշահամալիրից այսօր`հունվարի 8-ին, մեկնարկել է 2017 թվականի առաջին զորակոչը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: Զորակոչին մասնակցել է նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ողջույնի խոսքով Սարդարապատի հուշահամալիրից մեկնարկեց հանրապետական զորակոչը։ Բարի ծառայություն մեր զինվորներին, փառք մեր ԲԱՆԱԿԻՆ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:






























