Սահմանների զինումը արդիական տեխնիկայով մշտական գործընթաց է: Այս մասին այսօր` հունվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այն ո՛չ սկիզբ ունի, ո՛չ էլ ավարտ: Այն պահից, երբ տեղադրվում է նոր տեխնիկա, նույն պահին հայտնվում է այդ տեխնիկայի չեզոքացման կամ դրա հնարավորությունների նվազեցման ու էլ ավելի արդիական տեխնիկայի տեղադրման հնարավորություն: Հետեւաբար՝ այս գործընթացը մշտապես գտնվելու է ՀՀ զինված ուժերի հսկողության ներքո: Չկա այնպիսի տեխնիկա, որը բացառի ներթափանցումը, բայց որքան կահավորված է առաջնագիծը, այնքան ավելի քիչ է ներթափանցման հնարավորությունը: Մենք ապրիլից տեսնում ենք, որ այդ երեւույթը փաստերով է ապացուցվում»,- ասաց նախարարը: