News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախօրեին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցած բարեգործական համերգի հանգանակության ողջ հասույթը կփոխանցվի «Զատիկ» եւ Խարբերդի մանկատան սաներին։ Այս մասին հայտարարել են համերգի կազմակերպիչները։

Նշենք, որ համերգը կազմակերպվել էր «Արեւելքի երկրների մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Համերգի կազմակերպմանն աջակցել էին նաեւ Հայաստանի մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Հայաստանում Սիրիայի եւ Հնդկաստանի դեսպանատները:

Բարեգործական երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց չինական, հնդկական, արաբական, կորեական եւ իրանակական երգ ու պար, ինչպես նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ տեղի ունեցավ հնդկական ազգային տարազի՝ սարիների ցուցադրություն։ Երեկոյի ընթացքում հանդես եկան նաեւ «Զատիկ» ման կատան սաները:

Համերգի ավարտին «Արեւելքի երկրների մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Բագրատ Մովսիսյանը պատվոգրեր հանձնեց համերգ-երեկոյի մասնակիցներին:

Տպել
Ամենաշատ