Հանրապետության տարածքում հունվարի 10-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում եւ Արմավիրում սպասվում է թույլ ձյուն:

Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ հունվարի 11-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կնվազի 3-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 10-ին սպասվում է թույլ ձյուն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -11-13, իսկ վաղը ցերեկը՝ -8-9 աստիճան ցուրտ:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -5-10, ցերեկը` -3+2,

Կոտայքում՝ գիշերը` -5-10, ցերեկը` -3+2,

Գեղարքունիքում՝ գիշերը` -5-10, ցերեկը` -3+2,

Լոռիում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +2+7,

Տավուշում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +5+10,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` -3+2,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -10-14, ցերեկը՝ -7-9,

Արարատում՝ գիշերը` -10-13, ցերեկը՝ -7-9,

Արմավիրում՝ գիշերը` -10-13, ցերեկը՝ -7-9,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` -3+2,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -10-13, ցերեկը՝ -7-9,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` 0+4, ցերեկը`+6+11,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +3+8,

Արցախում՝ գիշերը` 0+3, ցերեկը՝ +10+13: