News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թաիլանդում պետական ծառայողները, որոնց մեղավոր են ճանաչել կաշառակերության մեջ, կարող են մահապատժի դատապարտվել, եթե նրանց գործունեության հասցրած վնասը կազմում է 1 մլրդ բատ՝ 28.6 մլն դոլար։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունները հավանություն են ստացել Բարեփոխումների կառավարման ազգային կոմիտեի կողմից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Որոշման կողմ է քվեարկել կոմիտեի 162 անդամներից 155-ը։ Այդ նախաձեռնությունը հետագայում պետք է ուղարկվի կառավարությանը, խորհրդարանին եւ սահմանադրական հանձնաժողովին։ «Նախաձեռնության քննարկումը որոշ ժամանակ կպահանջի»,– ասել է կոմիտեի նախագահ Թհինապան Նակատան։

Ընդ որում, եթե վնասի չափը չի գերազանցում 28 հազար դոլարը, որպես պատիժ է սահմանվում  5 տարվա ազատազրկումը, իսկ 285 հազար դոլարի դեպքում՝ 10 տարվա ազատազրկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ