News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունը գոհ է 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումներից:

Այս առնչությամբ, «Համախմբման» տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Հունվարի 9-ին տեղի ունեցավ «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը:

Օրակարգում ընդգրկված էին ընթացիկ, նախընտրական քարոզարշավի նախապատրաստության, ինչպես նաեւ այլ ուժերի հետ բանակցությունների ընթացքին վերաբերող հարցեր:

Տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: Վարչությունը բավարար գնահատեց այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները: Միաժամանակ, որոշում կայացվեց ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով:

Վարչությունը նաեւ որոշում կայացրեց ստեղծել բանակցող խումբ: Վարչությունը լիազորեց կուսակցության փոխնախագահներ Ստեփան Մարգարյանին եւ Էլինար Վարդանյանին, ինչպես նաեւ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թեւանյանին ակտիվ խորհրդակցություններ անցկացնել քաղաքական, հասարակական ուժերի եւ այլ շրջանակների հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ