News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունվարի 22-ին Վենետիկում Բենեդետո Մարչելա կոնսերվատորիայում կանցնի «Հրեական ու հայկական աշխարհի ձայները» մշակութային երեկոն, հայտնել է Discover Armenia իտալական կայքը։

Երեկոյի ընթացքում ելույթ կունենան հրեական ու հայկական ծագման իտալացի հայտնի մշակութային գործիչներ՝ հրեական կողմից լրագրող ու պատմաբան Գաբրիելե Նիսսիմը, հայկական կողմից ՝ գրող Անտոնիա Արսլանը։

Նրանց ելույթների հժամանակ կհնչի նաև ազգային երաժշտություն՝ կլեզմերի ոճով կլարնետ կնվագի Ռուբեն Վիտալին, իսկ դուդուկ կնվագի Կլաուդիո Ֆանտոնը։

«Նախագիծը ծնվել է հայկական ու հրեական մշակութային աշխարհների ձայների երկխոսություն ստեղծելու մտահղացումից»,- ասվում է անոնսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ