News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի իշխանությունները չեն ընդունել ռազմածովային ուժերի եռակողմ զորավարժություններ անցկացնելու ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի առաջարկը, որոնք ուղղված էին լինելու Հյուսիսային Կորեայի սուզանավերի դեմ գործողությունների մշակմանը: Այս մասին հայտնում է «Ասահի» պարբերականը:

Նոյեմբերին Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի իշխանությունները ռազմական գաղտնի տեղեկությունների փոխանակման վերաբերյալ համաձայնագիր էին ստորագրել, որի հետ կապված դեկտեմբերին առաջարկվել է հականավային զորավարժություններ անցկացնել:

Այդուհանդերձ, Սեուլից հայտնել են, որ նման զորավարժությունների անցկացմանը դեռեւս պատրաստ չէն երկրում ծագած սկանդալի պատճառով, որը կապված է երկրի նախագահ Փակ Կըն Հեի իմփիչմենթի հետ: Հենց նա է աջակցել երկրների միջեւ գաղտնի տեղեկությունների փոխանակման գաղափարին, սակայն ներկայումս նրա ցանկացած նախաձեռնություն կասկածանքով է ընդունվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ