Դերասան եւ ռեժիսոր Ջորջ Քլունին քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին դերասանուհի Մերիլ Սթրիփին կշտամբելու համար, փոխանցում է People-ը:
Քլունին կատակել է, թե հնարավոր է, որ Սթրիփը բոլոր ժամանակների ամենա«գերագնահատված» դերասանուհին է: «Մենք միասին աշխատել ենք «Անզուգական միսթեր Ֆոքս»-ում ամուսնու եւ կնոջ դերակատարմամբ, եւ կասեմ, որ նույնիսկ որպես որձ աղվես, էգ աղվես նա գերագնահատված է»,- հայտարարել է Քլունին եւ հետաքրքրվել է՝ արդյոք Թրամփը չպե՞տք է կառավարի երկիրը:
Նախկինում Սթրիփը, որը պարգեւատրվել է կինոյում ունեցած ավանդի համար, «Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման արարողության ժամանակ իր ելույթում Թրամփին խիստ քննադատել է: Ընտրված նախագահն, իր հերթին, Սթրիփին «Հիլարիի հետեւորդ» է անվանել եւ «գերագնահատված» դերասանուհի:





























