Լեհաստանի եւս 6 քաղաքացիներ սառնամանիքի զոհ են դարձել, որը վերջին շրջանում պատուհասել է եվրոպական մայրցամաքը, հայտնում է «Ֆրանս Պրես»-ը:

Նախօրեին հաղորդվել է 10 մարդու մահվան մասին: Այդպիսով Լեհաստանում ցրտահարումից մահացած մարդկանց ընդհանուր թիվը նոյեմբերից հասել է 71 մարդու: Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրել է օգնել նրանց, ում կարող է ցրտահարում սպառնալ, հատկապես անօթեւաններին:

Լեհաստանում խիստ սառնամանիք է սկսվել անցած շաբաթվա վերջից, ջերմաստիճանը հատկապես ցածր է եղել Մալոպոլսկի վոյեվոդությունում, որտեղ գրանցվել է մինչեւ մինուս 37 աստիճան: Երկրի ջերմաստիճանային ռեկորդը՝ մինուս 41 աստիճան սահմանվել է 1940 թվականին: Առաջիկա շաբաթվա համար օդերեւութաբանները կանխատեսել են եղանակային պայմանների բարելավում եւ ջերմաստիճանի բարձրացում մինչեւ մինուս 2-10 աստիճան:

Վերջին մի քանի օրերի ընթացքում Եվրոպայի տարբեր երկրներում ցրտահարումից առնվազն 40 մարդ է մահացել, որոնց մեծ մասը անօթեւան միգրանտներ են: