News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն  երդվել է սպանել այն պաշտոնյաներին, որոնք մասնակցում են թմրաառեւտրին: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Դուտերտեի խոսքով՝ իր տրամադրության տակ է պետական ծառայողների ցուցակը, որում քաղաքապետերի, նահանգապետերի, ոստիկանության սպաների մոտ 10 հազար անուն է ներառված, որոնք կասկածվում են կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ: «Փնտրիր անունդ այս ցուցակում: Պոռնիկի զավակ, եթե դրա մեջ ընկնես, ուրեմն մեծ խնդիրներ կունենա: Ես քեզ հաստատ կսպանեմ»,- սպառնացել է նախագահը:

The Independent-ը հստակեցրել է, որ այս փաստաթղթի ֆիգուրանտներից մեկը՝ Մինդանաո գավառի ոչ մեծ քաղաքի քաղաքապետը անցյալ տարվա հոկտեմբերին սպանվել է հակաթմրանյութային գործողության ժամանակ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ