News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ Շվեյցարիայի իշխանությունների որոշումը՝ մուսուլման աղջիկներին լողի դասերի ուղարկել տղաների հետ, չի խախտում աշակերտուհիների կրոնական իրավունքները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ՄԻԵԴ-ը որոշել է, որ չնայած նման պահանջները կարելի է գնահատել որպես կրոնական դավանանքի ազատությանը որոշակի միջամտություն, բայց դրանք այդ ազատության որեւէ լուրջ խախտում չեն առաջացնում:

Դատարանի որոշման մեջ նշված է, որ Շվեյցարիայի իշխանությունները գործել են օրենքի շրջանակում, որն ուղղված է օտարերկրյա ծագմամբ աշակերտներին հասարակական մեկուսացումից պաշտպանելուն:

Բողոքը դատարան էին ներկայացրել թուրքական ծագմամբ երկու քաղաքացիներ, որոնք հրաժարվել էին իրենց աղջիկներին ուղարկել լողի դպրոցական պարտադիր դասերին:

Արդյունքում 2010 թվականին այդ ծնողներին տուգանել էին մոտ 1,3 հազար եվրոյով ծնողական պարտականությունների խախտման համար: Դրանից հետո ծնողները ՄԻԵԴ էին դիմել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ