News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գլխավոր դատախազի պոտենցիալ թեկնածու Ջեֆ Սեշնսին իրավապաշտպանները մեղադրել են ռասիզմի մեջ, հայտնում է The Independent-ը:

Սեշնսը Ալաբամայի նահանգից ընտրված սենատոր է: Նա հռչակվել է ցանկացած օրինագծին դեմ քվեարկելով, որն ինչ-որ ձեւով մեղմացնում էր ներգաղթյալներին ներկայացվող պահանջնեըը՝ ինչպես ապօրինի, այնպես էլ օրինական, ներառյալ արտասահմանյան գիտնականներին եւ ծրագրավորողներին: 2007 թվականին նա անձամբ օրնագիծ է ներկայացրել, որը նախատեսում էր այն պաշտոնյաների հեռացում կամ պաշտոն զբաղեցնելու 10-ամյա արգելք, ովքեր ապօրինի ներգաղթյալին աշխատանքի են ընդունել:

2016 թվականին Սեշնսը քննադատել է «Սեւամորթների կյանքը նշանակություն ունի» շարժմանը՝ այն անվանելով արմատական եւ մեղադրելով ամերիկյան քաղաքներում բռնության հրահրման մեջ: Նրա նշանակումն արդեն քաղաքացիական ակտիվիստների եւ իրավաբանների շրջանում բազմաթիվ բողոքներ է առաջացրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news