Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ առեւտային համաձայնագիր կնքելու «հերթում առաջինն է»։ Այս մասին հայտնել է Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, փոխանցում է DW–ը։
Ջոնսոնի հետ հանդիպումից հետո նույնատեսակ արտահայտություն է արել հանրապետական սենատոր Բոբ Կորկերը, որը ղեկավարում է ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովը։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը երկօրյա այցով ԱՄՆ-ում էր գտնվում, որտեղ նա հանդիպել էր Թրամփի գլխավոր խորհրդականների ու առաջատար ամերիկյան կոնգրեսականների հետ։