News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 3-ին Կիեւում տեղի կունենա Ուկրաինայի ժողովրդական արվեստի վարպետների ազգային միության անդամ, Ուկրաինայի դիզայների միության անդամ Մարինա Սարկիսյանի «Ուկրաինական հոգի հայկական սրտով» հեղինակային ցուցահանդեսի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Բացումը տեղի կունենա «Աուտենտիկա» մշակութաբանական ստուդիայի նախագծի եւ Կիեւի մշակույթի եւ արվեստների ազգային համալսարանի Գիտական գրադարանի «Ազգի գանձերը» կրթական նախագծի շրջանակներում:

Դեկորատիվ-կիրառական արվեստների վարպետ Մարինա Սարկիսյանը տարբեր ժանրերով է աշխատում, սակայն նախապատվություն է տալիս Պետրիկովյան նախշազարդերին: Մարինան նշել է, որ մի քանի տարի է պահանջվել «Հայկական խաչքարերը Պետրիկովյան նախշազարդմամբ» աշխատանքների շարքը պատրաստելու համար, որն Ուկրաինայում առաջին անգամ կցուցադրվի:

Նկարչուհու խոսքով՝ Պետրիկովյան նախշազարդն իր համար ուկրաինական հոգին է, որը  միաձուլվում է իր ցեղի հայկական արմատներին, իսկ իր աշխատանքներում «խաչքարերը» Հայաստանի գեղարվեստական խորհրդանիշն են ու սիրտը, որն արտացոլում է գեղեցիկի ու հայ ժողովրդի պատմության զգացումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ