News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրկուտսկի շրջանում շարունակվում է ՆԳՆ-ի նախկին աշխատակից Միխայիլ Պոպկովի հանցագործությունների հետաքննությունը։ Իրավապահը տարիներ շարունակ բռնաբարել ու սպանել է կանանց։ Պոպկովին ցմահ ազատազրկման են դատապարտել երկու տասնյակ սպանությունների ու մահափորձերի համար։ Բայց դատավճռից հետո մեղադրյալը խոստովանել էր, որ իր զոհերի թիվը քառապատիկ շատ է, հայտնում է Newsru–ն։

Այսօրվա դրությամբ Միխայիլ Պոպկովը խոստովանել է 1992-2007 թթ․ իրականացրած 60 սպանությունները։ Ընդ որում այս թիվը չի ներառում այն սպանությունները, որոնց համար նա դատապարտվել է 2015-ի հունվարի 14-ին։ Եթե հավատանք Պոպկովին՝ նա Ռուսաստանի քրեական պատմության թերեւս ամենասարսափելի մոլագար մարդասպանն է։ Իր զոհերի քանակով նա գերազանցել է խորհրդային «Ջեք մարդասպանին»՝ Անդրեյ Չիկատիլոյին, որի հետ իր նմանության մասին Պոպկովը խոսում է մեծ բավականությամբ ու պարծանքով։

Հետաքննության արդյուքներից հետեւում է, որ 1994-2000 ականներին Անգարսկում սկսել էին «անհայտ հանգամանքներում, գիշերային ժամերին անհետանալ կանայք»։ Հետագայում նրանց մարմինները՝ բռնաբարության ու բռնի մահվան նշաններով, հայտնաբերվում էին քաղաքի տարածքում։

Զոհերը հիմնականում 18-28 տարեկան կանայք էին, որոնք գրեթե բոլորը սպանության պահին հարբած են եղել։ Նրանց մերկ մարմինները գտնում էին անտառներում, ճանապարհներին կամ քաղաքի գերեզմանոցում։

Զոհերի մեծ մասը տեղում է մահացել, միայն երեք կին է մահացել հիվանդանոցում։ Անգարսկի մոլագար մարդասպանը աղջիկներին սպանում էր կացինով, դանակով, պտուտակահանով՝ նրանց հարվածելով տասնյակ անգամներ։ Նաեւ խեղդում էր նրանց, զոհերից մեկի մարմնից էլ սիրտն էր կտրել հանել։

Միխայիլ Պոպկովը հարցաքննության ժամանակ խոստովանել էր , որ վարակվել էր սեռավարակով, որից հետո կանանց սպանելու մոլեռանդ ցանկությունը կորել էր։

«Ես չհետեւեցի հիվանդությանս, փորձեցի ինքնուրույն բուժվել, դրա հետեւանքով իմպոտենտ դարձա»,- պատմել է նա քննիչներին,-Դրանից հետո բռնաբարելու ու սպանելու ցանկությունս վերացավ»։

Միլիարդատեր մարդասպանի դրդապատճառների մասին դատելը բարդ է։ Դատավարության ժամանակ Պոպկովը մի անգամ այսպես էր բացատրել․ «Սպանություններ իրականացնելիս՝ ես առաջնորդվում էի իմ ներքին համոզմունքներով»։

Նա նույնիսկ փորձում էր իրեն ներկայացնել որպես «սանիտար» , որը հասարակությանն ազատում էր անբարոյական կանանցից։

Ի դեպ, նրա զոհերից շատերը ամենեւին էլ թեթեւաբարո կանանց տեսք չունեին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ