News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների համար գաղտնիք չէ, թե կողմերից որ մեկն է նախաձեռնել անցյալ տարվա դեկտեմբերի 29-ի գործողությունները։ Այս մասին հունվարի 11-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Կովկասի ինստիտուտի փոխնախագահ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության առաջին երկու նախադասությունները հակասում են միմյանց։ «Այսինքն՝ մի կողմից ձեռնարկվել է փորձ հավասարության նշան դնել հայկական եւ ադրբեջանական կողմերի գործողությունների միջեւ։ Մյուս կողմից հայտարարության երկրորդ նախադասության մեջ խոսվում է ադրբեջանցի դիվերսանտի մարմինը վերադարձնելու մասին։ Հասկանալի է, եթե այդ գործողությունները ադրբեջանական կողմը չի սկսել, ապա ինչու՞ է դիվերսանտի մարմինը հայտնվել հայկական կողմում»,– ասաց Մինասյանը։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ ուշացած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Բաքուն ու Երեւանը շարունակում են իրար մեղադրել 2016-ի դեկտեմբերի 29-ին հայ- ադրբեջանական սահմանի վրա հարձակման փորձի համար, որի հետեւանքով եղել են զոհեր։ Հայաստանի ԶՈւ-երը դեռ իրենց մոտ են պահում այդ մարտի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը։

Հրադադարի ռեժիմի խախտումն անընդունելի է ու հակասում է ուժ չկիրառելու մասին կողմերի պարտավորություններին, որոնք կրում են ամբողջական պատասխանատվություն։ Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում խստորեն հետեւել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգոմ 2016-ին կայացած գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններին, այդ թվում ամենակարճ ժամկետներում ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ պարտավորությանը։ Համանախագահները նաեւ կոչ են անում առանց հապաղումների վերադարձնել մարդկային աճյունները՝ 2010-ին Աստրախանում ձեռքբերված համաձայնության համապատասխան, հաշվի առնելով այդ հարցի բացառիկ մարդասիրական բնույթը։ Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքները ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման համար։

Համանախագահները իրենց ցավակցությունն են հայտնում զոհված հայ ու ադրբեջանցի զինվորների ընտանիքներին, որոնց Նոր տարվա հույսերը մռայլվեցին անիմաստ կորուստների վշտով»։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը։ Ադրբեջանական կողմն ունեցել է յոթ զոհ։ Մեկ զինծառայողի մարմինը մնացել է Հայաստանի տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն ՀՀ-ին եւ Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական քննարկումներին
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր...
Մոսկվան Բաքվին եւ Երևանին օգնություն է առաջարկել սահմանների սահմանագծման հարցում
«Ռուսաստանը կարող էր միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման հարցերի քննարկման ժամանակ...
ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են Հայաստանի խնդրանքը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ
«Մենք քննարկել ենք իրավիճակը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերություններում...
Բայդենի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը շփվել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ
Ջեյք Սալիվանը «փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը խաղաղությանը, անվտանգությանը եւ բարգավաճմանը Հարավային Կովկասում...
Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան. ՊՆ խոսնակ
Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում…
Արցախի իշխանությունները չեն վարում բանակցություններ՝ Ասկերովին ու Գուլիեւին ազատ արձակելու շուրջ. պետհանձնաժողով
Մենք կոչ ենք անում երրորդ կողմերին առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով ռւ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես խրախուսում...
Ամենաշատ