Ամենամյա ավոմրցանակաբաշխության «Տարվա հյուսիսամերիկայն ավտոմեքենան» մրցանակի հաղթողն է դարձել Chevrolet Bolt էլեկտրամոբիլը, հայտնում Automotive News-ը:
Մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփվել են Դեթրոյթում անցկացվող միջազգային ավտոսրահում: Գլխավոր անվանակարգում ամերիկյան էլեկտրամոբիլն առաջ է անցել Hyundai Genesis G90 եւ Volvo S90 սեդաններից:
Լավագույն մոդելները որոշվել են եւս երկու անվանակարգերում՝ լավագույն պիկապը Honda Ridgeline մոդելն է, իսկ լավագույն ամենագնացը՝ Chrysler Pacifica-ն:
Հաղթոցղներին որոշել է 57 հեղինակավոր ավտոլրագրողներից կազմված ժյուրին, որոնք մրցանակաբաշխության մասնակիցներին գնահատել են ըստ տեխնոլոգիայի, անվտանգության, դիզայնի, արժեքի եւ այլ պարամետրերի: