News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Պետությունների միջեւ վստահության բացակայությունն ու հակամարտությունները, տարերային աղետների հավանականությունը, բնակչության եկամուտների միջեւ խորացող տարբերությունը, կիբերհարձակումները եւ միգրանտները 2017-ին մարդկությանը սպառնացող հիմնական վտանգներն են։ Այս մասին է վկայում Global Risks Report 2017 ամենամյա զեկույցը, որը հրապարակվել է հունվարի 11-ին, հայտնում է DW–ն։

Փաստաթղթի հեղինակները նշել են 30 գլոբալ ռիսկեր, որոնք բաժանել են 5 կարգի՝ տնտեսական, բնապահպանական, աշխարհաքաղաքական, սոցիալական եւ տեխնոլոգիական։

Առաջին տեղում է բնապահպանական կարգը։ Այս ոլորտի 3 կետերը՝ էքստրեմալ եղանակային պայմանները, տարերային աղետները եւ էկոլոգիական աղետների մարդածին ռիսկերը 2017-ի ամենահավանական ռիսկերի ցուցակում են։

Աշխարհաքաղաքական ռիսկերն իրենց նշանակությամբ երկրորդն են։ Դրանց թվում առաջինը խոշոր ահաբեկչություններ են, հետո պետությունների միջեւ հակամարտությունները եւ ոչ արդյունավետ պետական կառավարումը։ Ըստ փորձագետների՝ վերջինի հետեւանքն է Սիրիայի հակամարտությունը, որը միգրացիոն ճգնաժամի պատճառ է դարձել։

Երրորդ տեղում տեխնոլոգիական ռիսկերն են՝ անձնական տվյալների յուրացումը կամ դրանց հետ խարդախությունները, ինչպես նաեւ խոշոր կիբերհարձակումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Այս թեմայով
Ամբողջ
Թուրքիան սահմանափակել է ռուսական հացահատիկի ներմուծումը
Թուրքիան ունի ներքին շուկայի պաշտպանության համակարգ բոլոր երկրների համար․․․
Հանրապետականներից ոմանք դժգոհ են օտարերկրյա օգնությունը կրճատելու Թրամփի որոշումից
Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ մեկ երրորդով օգնությունը կրճատելու Թրամփի առաջարկությունը հարված կլինի «մեղմ ուժի» համար...
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Կազան քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի...
«Ժողովուրդ». Իրականում խնձորները եղել են լեհական, պարզապես պիտակավորվել են Ադրբեջանում. նոր զարգացումներ
Պարզվում է՝ այս օրերին մաքսային տեսուչներն արգելում են Հայաստան ցանկացած տեսակի խնձորի ներկրումը...
Թրամփի վարչակազմն ուզում է 10 տոկոսով ավելացնել պաշտպանական բյուջեն
Բացի ամենայնից պաշտպանական բյուջեի նախագիծը նախատեսում է ռազմական տեխնիկայի արդիականացում․․․
Թրամփը Կոնգրեսից 1․6 մլրդ դոլար է խնդրել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար
Եթե Թրամփը չկարողանա ստանալ ավելի լայն աջակցություն ու ավելի շատ ֆինանսավորում հաջորդ ֆինանսական տարում, ուրեմն նա չի կարողանա կատարել իր նախընտրական խոստումը․․․
Ամենաշատ
Partner news