News
Տեսնել լրահոսը

Armine, Sister ներկայացումը հայերի ողբերգության արտասովոր զգացմունքային իմաստավորում է, գրում է լեհական E-teatr.pl համացանցային պարբերականը՝ Վրոցլավի ZAR թատրոնում բեմադրված ներկայացման մասին։

Թատրոնը, որը գործում է 2003-ից սկսած ու որի ներկայացումների հիմքում ազգային մշակույթներն են, իր անունը վերցրել է զարիից՝ վրացի սվանների սգերգից։

Գրախոսականում ասվում է․

«Հեղինակը նորովի է ներկայացնում հարյուրամյա վաղեմության ողբերգությունը, կանգ առնելով ոչ թե սպանությունների տեսարանների, այլ զգացմունքների վրա, որոնք կապված են աշխարհընկալման ու անհատի կորստի հետ։ Բեմադրությունում բառեր չկան, ինչն ավելի է ընդգծում խորհրդանիշերն ու դիմախաղը, հնչյուններն ու շարժումները։ Ռեժիսոր Յարոսլավ Ֆրետը բեմադրությանը հստակ սյուժե չի հաղորդել։ Բեմը բաղկացած է 16 սյուներից ու սարսափելի մեխանիզմներից, որոնք ավելի շատ կտտանքների խուց են հիշեցնում , քան եկեղեցու սրահ։ Տեսարանները ուղեկցվում են խորհրդանիշով՝ դերասանները ձեռքերի մեջ ու ոտքերի տակ ճզմում են նուռը՝ Հայաստանի խորհրդանիշը։ Քանդված սյուներից թափվում է անապատի ավազը։ Թատրոնի բեմը ասես վերածվում է Անատոլիայի դատարկված ու ամայացած սրբավայրերի։

Երաժշտությունը համալրում է բեմադրությունը։ Ռեժիսորը հրավիրել է երաժիշտների ամբողջ աշխարհից՝ այդ թվում Իրանից ու Անատոլիայից։ Նրանց կատարմամբ հնչում են բազմաձայն երգեր, եկեղեցական հիմներ, սգերգեր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news