News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպը արդիական է ե՛ւ Վաշինգթոնում, ե՛ւ Մոսկվայում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է American Foreign Policy Council–ի առաջատար մասնագետ Ուեյն Մերին։

Նրա խոսքով՝ անկասկած Վաշինգթոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների բարելավման նախապայմաններ կան։ «Քանի որ երկու ազգային առաջնորդներն էլ պատրաստ են հարաբերությունների բարելավման՝ չնայած այն հանգամանքին, որ բախվում են լուրջ դժվարությունների իրենց կառավարություններին նախապատրաստելու հարցում»,– ասաց Մերին։

Հարցին, թե կարելի է արդյոք ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի միջեւ աճող հակամարտությունը նոր սառը պատերազմ համարել, վերլուծաբանը պատասխանեց. «Ոչ, քանի որ սառը պատերազմի պայմաններն այլեւս չկան։ Սակայն այդ շրջանի մտածելակերպը, ցավոք, արդիական է երկու մայրաքաղաքներում էլ»։

Ինչ վերաբերում է նրան, թե կարող են արդյոք 2 գերտերությունները համաձայնեցրել են Ուկրաինայի հարցով իրենց դիրքորոշումը, Ուեյն Մերին դրական է գնահատում այդ հնարավորությունը. «Դա կարող է տեղի ունենալ ոչ թե «մեծ գործարքի» ձեւով, բայց նրանք կարող են չեզոքացնել Ուկրաինան՝ որպես մարտադաշտի պրոքսի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Այս թեմայով
Ամբողջ
Թրամփը ահաբեկչությունն անվանել է աշխարհի «թիվ մեկ խնդիր»
Խոսելով Մանչեսթերում մահապարտ ահաբեկչի հարձակման մասին, նա նկատել է, որ ահաբեկչությունը խնդիրների ցանկի առաջին տեղում է․․․
Թուրքիայում զազաները կուսակցություն են ստեղծում
Զազաները իրանական․․․
Լրատվամիջոց․ ՆԱՏՕ-ն որոշել է միանալ ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիային
ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան ԱՄՆ-ն ստեղծել էր 2014-ին։ Դրա կազմում 68 երկրներ են, այդ թվում ՆԱՏՕ-ի բոլոր 28 երկրները։ Միաժամանակ ՆԱՏՕ-ն կոալիցիայի կազմում ընդգրկված չէ որպես միասնական դաշինք․․․
Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում դատապարտել Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակումը
Կոնգրեսի արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավարը, նաեւ հանրապետականների ու դեմոկրատների առաջնորդները պատրաստում են բանաձեւ, որը դատապարտում է բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ ու կոչ է անում պատասխանատվության կանչել մեղավորներին․․․
Կոնգրեսի հետախուզության հարցերով հանձնաժողովը ծանուցագիր է ուղարկելու գեներալ Ֆլիննին
Ծանուցագիրը որոշել են ուղարկել այն բանից հետո, երբ նախագահի նախկին խորհրդականը հրաժարվել է ցուցմունք տալ հանձնաժողովում․․․
Դեմոկրատ կոնգրեսականները Deutsche Bank–ից պահանջել են Ռուսաստանի հետ Թրամփի կապերի մասին տվյալները
Նամակում ասվում է, որ միայն Deutsche Bank-ի կողմից իրավիճակի պարզաբանումից հետո ԱՄՆ հասարակությունը կկարողանա գնահատել, թե որքանով է Թրամփը կապված Ռուսաստանի հետ ու արդյոք այդ կապերը ազդում են նախագահի քաղաքական որոշումների վրա․․․
Ամենաշատ
Partner news