News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախատեսվում է 2023թ-ին թողարկել մոտ 66 ՄՎտ. hզորությամբ «Լոռիբերդ» եւ մոտ 75 ՄՎտ հզորությամբ «Շնող» ՀԷԿ-երը, հաղորդում է «ԷկոԼուրը»:

«Լոռիբերդ»-ը կառուցվելու է Ձորագետի վրա, «Շնողը»՝ Դեբեդի: ՀԷԿ-երի կառուցումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավմամբ: Նախատեսվում է նաեւ իրանական կողմի հետ համատեղ ներգրավել ներդրողներ Արաքս գետի վրա մոտ 130 ՄՎտ հզորությամբ «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման համար: Այս մասին նշված է 2016թ-ի դեկտեմբերի 29-ին գործադիրի ընդունած «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգում: Հայեցակարգը պետք է նոր խթան հանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, քանի որ նախատեսվում է 6 ամսվա ընթացքում ընդունել հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ, որտեղ կամրագրվեն հստակ միջոցառումներ՝ ներդրումները ավելի բարենպաստ դարձնելու համար:

Ըստ փաստաթղթի՝ Հայաստանի պոտենցիալ հիդրոռեսուրսները գնահատվում են մոտ 21,8 մլրդ.կվտժ՝ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրության համարժեքով: Այս հիդրոէներգետիկ ներուժը հնարավոր է իրացնել` կառուցելով «Լոռիբերդ», «Շնողը», «Մեղրի» ՀԷԿ-երը, օգտագործելով գոյություն ունեցող «Սեւան-Հրազդան» ու «Որոտան» ՀԷԿ-երի խոշոր համալիրները եւ յուրացնելով փոքր ՀԷԿ-երի ամբողջ ներուժը՝ հասցնելով դրանց թիվը 220-ի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ