News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայումս չի ծրագրել մասնակցել անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի համաժողովին, որը պետք է տեղի ունենա փետրվարին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահի ժամանակացույցով (այդ միջոցառմանը մասնակցություն) չի նախատեսված»,- ասել է նա:

Մյունխենի համաժողովին ավանդաբար մասնակցում են պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հեղինակավոր փորձագետներ: Ռուսաստանի ներկայացուցիչները մասնակցում են 1990-ական թվականների վերջից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ