News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը երբեք չի փորձել ինձ ճնշելու լծակներ օգտագործել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: «Ես Ռուսաստանի հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ՝ ոչ մի գործարք, վարկեր, ոչ մի բան»,- նշել է Թրամփը:

Նա հայտնել է, որ Կրեմլում ժխտել են իրեն վարկաբեկող նյութերի առկայությունը, որի մասին հայտնել էին ամերիկյան լրատվամիջոցները: «Ռուսաստանը հենց նոր հայտնեց, որ դա չստուգված հաշվետվություն է, որի համար վճարել են քաղաքական ընդդիմախոսները, «լիակատար եւ բացարձակ կեղծիք է եւ անհեթեություն»,- գրել է Թրամփը:

«Ես ընտրություններում հեշտ հաղթանակ տարա… Անազնիվ հակառակորդները փորձում են մեր հաղթանակը ֆեյքային նորություններով արժեզրկել: Տխուր իրավիճակ է: Հետախուզության ծառայությունները չպետք է թույլ տան նման ֆեյքային նորությունների «արտահոսքը»: Դա ինձ ուղղված վերջին կրակոցն է: Մի՞թե մենք նացիստական Գերմանիայում ենք ապրում»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ