News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վերջին գլոբալ տնտեսական ճգնաժամից հետո հետաքրքիր երևույթ է հայտնաբերվել։ Մինչ միջին դասի դիրքերը որոշ երկրներում լրջորեն սասանվել են, ամենահարուստների դիրքերը, հակառակը, ամրապնդվել են։Այսինքն հարուստները,չնայած ճգնաժամին, ավելի են հարստացել։

Համաշխարհային տնտեսական կոլապսը վաղուց է ավարտվել, սակայն հիմա էլ նոր խնդիիրներ են առաջացել։ Ինչպես գիտեք, վերջին երկու տարում դիտարկվող նավթի գների անկումը լրջորեն ազդել է նավթ արտահանող մի շարք երկրների՝ այդ թվում Ռուսաստանի տնտեսությունների վրա։

Անկախ  փորձագետների կարծիքով, Ռուսաստանի դեպքում նավթադոլարների հոսքի կրճատումից ստացված վնասը խորանում է նաեւ տնտեսության մեջ համակարգային ճգնաժամով։ Դա հանգեցրել է երկրում աղքատության ծավալների նկատելի ընդլայնմանը (մոտ 15 տոկոսով)։ Բայց միաժամանակ աճել են էլիտար՝  այսինքն թանկարժեք մեքենաների վաճառքի ծավալները։ Ինչը հարուստների հարստացման մասին վերոնշյալ պնդման հերթական ապացույցն է։ Իսկ ի՞նչ պատկեր է մեր երկրում։

Հայաստանում արտասահմանից դրամական փոխանցումներ ստացող ընտանիքների մի մասի եկամուտները զգալիորեն կրճատվել են։ Դրա հետեւանքներից մեկն է դարձել մանրածախ ապրանքաշրջանառության շարունակական կրճատումը։ Ընդ որում թե համեմատական, թե ընթացիկ գներով։

Մեքենաների ներմուծման մասին վերջին տեղեկությունը վերաբերում է անցած տարվա առաջին կիսամյակին։ Բացի դրանից, 2014-ի կտրուկ աճից հետո, մեքենաների ներկրումը անկում է ապրել։ Այնպես որ մեքենաների ներմուծման (հետեւաբար նաեւ վաճառքի)  դինամիկան այս հարցում այնքան էլ ճիշտ չափանիշ չի կարող ծառայել։ Դրա համար էլ ներկայացնենք անցած տարվա նոյեմբերի դրությամբ երկրի կոմերցիոն բանկերում բնակչության ավանդների մասին տեղեկությունները։

Բնակչության ավանդները ընդհանուր առմամբ մեկ տարում աճել են 127 մլրդ դրամով , կամ էլ գրեթե 13 տոկոսով։ Մինչդեռ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը   հունվար- նոյեմբերին (ընթացիկ գներով) տարեկան կտրվածքով կրճատվել է 102 մլրդ դրամով։

Ազգային արժույթով խնայողոթյունները ավելացել են մոտ 71 մլրդ դրամով ( 25,5%-ով), օտարերկրյա արժույթով՝ 56 մլրդ դրամով (8,0%). ։ Այդ աճը հիմնականում ապահովել են շտապ ավանդները ՝ դրամով դրանք ավելացել են 57․3 մլրդ դրամով ՝ կամ 28․6 տոկոսով, իսկ արտարժույթով ՝54․3 մլրդ դրամով ՝ 8․8 տոկոսով։

Հասկանալի է, որ շտապ աանդները քաղաքացիներին երաշխավորելով նրանց ֆինանսական կապիտալի պահպանում, միաժամանակ տալիս են այն տեսանելիորեն ավելացնելու հնարավորություն։ Չէ՞ որ նման տարեկան տոկոսադրույքների մասին զարգացած երկրների բնակիչները միայն երազել կարող են։ Բացի դրանից Հայաստանում ավանդների տոկոսները բավականին գերազանցում գնաճի մակարդակը  (որը նաեւ հաճախ փոխարինվում է գնանկումով)։

Այնպես որ ավանդատուն չի պարտվում, անկախ նրանից խնայողությունները դրամով են թե դոլարով։ Երկրի բանկերում ընդամենը 189․2 հազար շտապ ավանդ կա ։ Բայց հաշվի առնենք, որ որոշ ընտանիքներ մի քանի ավանդներ ունեն տարբեր բանկերում։ Այնպես որ իրականում ավանդ ունեցող ընտանիքների քանակը նշվածից քիչ է ։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ