News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ բոլոր տեղամասային կենտրոններում կտեղադրվեն տեխնիկական սարքավորումներ: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Կարեւոր որոշումներից մեկը, որն ընդունվեց, տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ընտրության հետ կապված որոշման նախագիծն էր: Նախատեսվում է, որպեսզի առաջին անգամ խորհրդարանական ընտրություններին բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրվեն տեխնիկական սարքավորումներ եւ ընտրություններին մասնակցող քաղաքացիների գրանցումն իրականացվի տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Նշանակում է , որ այդ տեխնիկական սարքավորումները կիրառվեն քվեարկության օրը: Տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետները կընդունվեն դիմումների համաձայն, որոնք կմասնակցեն դասընթացների, կստանան մասնագիտական գիտելիքներ»,-ասաց նա:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ  ըեխնիկական սարքավորումներն  սպասարկող մասնագետների կուսակցական պատկանելիությունը որեւէ նշանակություն չունի. «Գործում է հանձնաժողով, այն հայտարարել է մրցույթ, կա սահմանված ժամկետ եւ այդ ժամկետից հետո կամփոփվեն մրցույթի արդյունքները»:

Նշենք, որ Ազգային Ժողովի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ