News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին  մասնակցել են  Կովկասի բնության հիմնադրամի / CNF / գերմանական կազմակերպության  Հայաստանի ազգային համակարգող Ա. Վերմիշյանը, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ա.Սահակյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ եւ նախագծային ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Գառնի» տաճարից դեպի «Բազալտե երգեհոն» սյունաձեւ բազալտներ» բնության հուշարձանի եւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այցելուների կենտրոնի  ուղղությամբ ճանապարհի եւ համապատասխան ենթակառուցվածքների նախագծերի,  ինչպես նաեւ տարածքների կառավարման մոդելի վերաբերյալ հարցեր:

Կարեւորելով Հայաստանում էկոտուրիզմի զարգացման խթանումը`  Խ.Հակոբյանն առաջարկել է առաջիկա հանդիպման ընթացքում ներկայացնել նախագծի ընդլայնման հնարավորությունները:

Անդրադարձ է եղել  նաեւ CNF-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում` Գառնիի «Բազալտե  երգեհոն» /Քարերի սիմֆոնիա/ բնության հուշարձանի քարտեզագրման եւ անձնագրավորման հարցերին:

Տպել
Ամենաշատ