News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Guardian պարբերականի կարծիքով ԱՄՆ ընտրված նախագահի դուստր Իվանկա Թրամփն ու նրա ամուսին Ջարեդ Քուշները կարող են ԱՄՆ ամենաազդեցիկ զույգերից մեկը դառնալ, սակայն էթիկայի հարցերով շատ փորձագետներ մտահոգված են հովանավորչության փաստով ու շահերի հնարավոր բախումով։

Պարբերականը գրում է, որ Թրամփի ավագ դուստրը ու նրա ամուսինը, որոնք ամենավճռորոշ դերերն էին կատարում միլիարդատիրոջ ընկերության կառավարման գործում, «հիմա գտնվում են անցումային թիմի ղեկին»։ Հունվարի 10-ին Թրամփը Քուշներին նշանակել է իր ավագ խորհրդականը՝ նկարագրելով փեսային որպես «անհավանական հաջողակ գործարար ու քաղաքական գործիչ»։

Պարբերականը գրում է, որ ըստ Քուշների փաստաբանների հայտարարության՝ , մինչեւ Սպիտակ տանն իր աշխատանքը սկսելը նա կզրկվի իր շատ ակտիվներից, այդ թվում արտասահմանյան։

Էթիկայի հարցերով մասնագետները նաեւ նախազգուշացնում են, որ եթե Թրամփը իր երեխաներին իր բիզնեսի ղեկավարներ նշանակի, ինչպես առաջ էր ծրագրում, նրանք պետք է ամբողջովին հեռացված լինեն կառավարությունից։ Նաեւ չպետք է հնարավորություն ունենան ներկա գտնվել կամ մասնակցել օտար երկրների առաջնորդների հետ հանդիպումներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news