News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է, որ հենց Ռուսաստանն է ամենայն հավանականությամբ կանգնած դեմոկրատների ազգային կոմիտեի սերվերի վրա իրականացված հարձակման ետեւում, բայց չի բացառել, որ մյուս երկրները նույնպես կարող էին նման գործողություններ ձեռնարկել։

Թրամփը նման հայտարարություն է արել ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ, որը անցնում է Նյու Յորքում «Թրամփ թաուերում», հայտնում է C-SPAN–ը։

«Ինչ վերաբերում է հարձակմանը, կարծում եմ, դա Ռուսաստանն է իրականացրել։ Բայց մենք պետք է մյուս երկրներին էլ հետեւենք, մյուս երկրներում էլ հաքերներ կան»,- ասել է նա։

Թրամփը շեշտել է, որ նման երկրներից կարող է լինել ՉԻնաստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ