News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 11-ին Վարշավայում Լեհաստանի խորհրդարանի շենքի մոտ ցույցի է դուրս եկել մի քանի հարյուր մարդ՝ պաշտպանելու համար ընդդիմությանը, որը երկրի բյուջեի մասին քվեարկության հարցով Սեյմում դիմակայում է իշխանություններին, հայտնում է TVN24 հեռուստաալիքը։

Բյուջեի մասին օրինագիծը առանցքային խնդիր է դարձել ընդդիմության ու իշխանությունների բանավեճում, որը դեկտեմբերին խորհրդարանական ճգնաժամի է վերածվել։ Ընդդիմության մի մասը դեկտեմբերի 16-ին Սեյմի կողմից փաստաթղթի ընդունումը անօրինական է համարում։ Խորհրդարանի շենքում շարունակվում է ընդդիմադիր պատգամավորների բողոքը, հունվարի 11-ին պետք է սկսվեր սեյմի նիստը, սակայն խորհրդարանական ճգնաժամի պատճառով այն արդեն վեց ժամ հետաձգվել է։ Ցույցն առայժմ խաղաղ է անցնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ