News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքել է Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությունը։

Հայտարարության մեջ ասվում է. ««Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի հայտարարության առ այն, որ ԿԸՀ-ն մերժել է վերապատրաստել «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած ընտրական հանձնաժողովի 120 անդամներին, դրանով խոչընդոտելով կուսակցությանը, որեւէ աղերս չունի իրականության հետ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2016թ. հանրապետության ողջ տարածքում կազմակերպվել եւ անցկացվել են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացներ: Դասընթացներին մասնակցելու համար ներկայացվել է ընդհանուր թվով 48515 քաղաքացիների վերաբերյալ հայտ: «Ժառանգություն» կուսակցության կողմից ներկայացվել է 2696 քաղաքացիների վերաբերյալ հայտ, որոնցից դասընթացներին մասնակցել են 1800 եւ 1721-ը ստացել են որակավորման վկայականներ:

Ինչ վերաբերում է լրացուցիչ ստուգարքի կազմակերպմանը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեռեւս 2016թ-ի նոյեմբերի 28–ին տեղի է ունեցել հանդիպում խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել է նաեւ լրացուցիչ ստուգարքներ անցկացնելու հարցը: Արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է պատրաստակամություն անցկացնելու լրացուցիչ ստուգարքներ խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացրած հայտերի հիման վրա:

Խախտելով խորհրդարանական յուրաքանչյուր կուսակցության կողմից 500 քաղաքացու վերաբերյալ հայտ ներկայացնելու պայմանավորվածությունը՝ «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացրել է հայտ 670 քաղաքացիների վերաբերյալ, եւ անգամ այդ դեպքում որեւէ խոչընդոտ չի հարուցվել, եւ առաջիկայում  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպելու է ստուգարքներ ինչպես այդ 670 քաղաքացիների, այնպես էլ բոլոր մյուս կուսակցությունների ներկայացրած անձանց համար»:

Տպել
Ամենաշատ