News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները դիմել են Ադրբեջանի իշխանություններին՝ պահանջելով պաշտպանել նրանց իրավունքները։

haqqin.az–ի փոխանցմամբ՝ համացանցում հայտնվել է Ադրբեջանում ԼԳՏԲ հանրույթի իրավունքների պաշտպանության խնդրագիր։ Ակցիան սկսել է «Նեֆես ԼԳՏԲ» Դաշինքի ղեկավար Ջավիդ Նաբիեւը, որը 2014–ին հռչակ էր ձեռք բերել մի տղայի հետ նշանադրությունը։ Դրանից հետո նա արտագաղթել էր Արեւմուտք։

Խնդրագիրը կազմողները նշում են, որ գեյերը, լեսբուհիները, բիսեքսուալներն ու տրանսգենդերն Ադրբեջանում բախվում են կարծրատիպերի, խտրականության եւ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների։ Նրանք ոչ մի իրավաբանական պաշտպանություն չեն ստանում։ «Նեֆես ԼԳՏԲ» Դաշինքն այսպիսով Ադրբեջանի իշխանություններից պահանջում են պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ