News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի եւ «Գազպրոմ-էքսպորտ» ընկերության միջեւ ձեռք բերված համաձայնության արդյունքում Հայաստանը կրկին հայտնվեց տուժած կողմի դերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմի համար, բնականաբար, շահեկան կլիներ, եթե Վրաստանը գազի լրացուցիչ պաշարներ ձեռք բերեր Իրանից՝ Հայաստանի տարածքով: «Մենք գազային ոլորտում մանեւրումների որոշակի հնարավորություն կունենայինք: Հայաստանը կրկին հայտնվեց տուժած կողմի դերում, քանի որ երկրի գազատրանսպորտային համակարգը «Գազպրոմ»-ն է վերահսկում: Եվ այս պահին հայկական կողմը նույնիսկ այս հարցով հստակ դիրքորոշում չներկայացրեց»,- հավելեց Եղիազարյանը:

Հարցին, արդյո՞ք Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի չափազանց ցածր գինը չի փոխարինում գազային ոլորտում տեսական մանեւրումների հնարավորության բացակայությանը, տնտեսագետը պատասխանեց, որ եթե Վրաստանը սկսի գազ գնել Ռուսաստանից, ապա գործարքը, որով Վրաստանը նախատեսում էր Իրանից գազ գնել Հայաստանի տարածքով, չի կայանա:

«Հայաստանն այս հարցում ինքնուրույնություն չունի: Հայաստանի անունից բանակցությունները վարում է «Գազպրոմ»-ը: Այս իմաստով Հայաստանի շահերն այս ընկերությունն է ներկայացնում»,- հավելեց Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ Վրաստանն ու «Գազպրոմ-էքսպորտ» ընկերությունը համաձայնություն են ձեռք բերել, որի համաձայն՝ Վրաստանը, անհրաժեշտության դեպքում, Ռուսաստանից գազ կստանա ոչ թե մեկ խորանարդ մետրը 215, այլ 185 դոլարով: Նախկինում Վրաստանը որպես տարանցման վճար ստանում էր Հայաստանին մատակարարվող ռուսական գազի 10%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ