Հունվարի 11-ին, ժամը 10.15-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 74-ամյա Անիկ Ավետիսյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 15.15-ին, գիտակցության չգալով մահացել է:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: