News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների կառավարական հաստատություններին հանձնարարվել է անվճար հակաբեղմնավորիչ միջոցներ տրամադրել շուրջ 6 մլն կանանց, որոնք չեն կարողանում դրանք ձեռք բերել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ այդպիսով ուզում է կրճատել անցանկալի հղիուըւթյունների թիվը, հատկապես՝ բնակչության անապահով խավերի շրջանում:

Ակնկալվում է, որ նրա այս կարգադրությունը սուր քննադատության կարժանան կաթոլիկ եկեղեցու կողմից, որը մեծ ազդեցություն ունի երկրում: Ֆիլիպինցիների ավելի քան 80 տոկոսը կաթոլիկներ են:

Դուտերտեն կառավարությանը հանձնարարել է նաեւ զբաղվել գյուղերում հակաբեղմնավորիչների դեֆիցիտի խնդրով:

Ըստ AP-ի՝ սա կարեւոր քայլ է Ֆիլիպիններում աղքատության դեմ պայքարում: Երկրի տնտեսական զարգացման նախարար Էռնեստո Պերնիան հույս ունի մինչեւ 2022 թվականն աղքատության մակարդակը հասցնել 13%-ի. անցյալ տարի այն կազմել է 21.6%:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ֆիլիպինները միակ պետությունն է, որտեղ դեռահասների շրջանում հղիության ցուցանիշը վերջին 20 տարիներին աճել է: Այս երկրում շուրջ 103 մլն մարդ է բնակվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news