Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փափոխությունների նախագածի կետերի քվեարկության ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) եւ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցությունների պատգամավորների միջեւ։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի կետերի քվեարկության ժամանակ CHP-ի պատգամավորները սկսել են հեռախոսով նկարահանել քվեարկությունը, ինչը դուր չի եկել իշխող կուսակցության պատգամավորներին։ Լուսանկարելու շուրջ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի օրակարգ է բերվել սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթը, որը նախատեսում է անցում կառավարման նախագահական համակարգին։