News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


Կառավարությունն ուսումնասիրում է, թե անապահով ընտանիքները որքան են գազ են սպառում: Այս մասին հունվարի 12-ին ՀՀ կառավարության նիստում հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա հիշեցրեց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների սանդղակում անապահով ընտանիքների համար արտոնյալ սակագին է սահմանված: Գազի պարագայում արտոնյալ սակագինը գործում է տարեկան 600 խ.մ.-ի սահմաններում: «Այդ պատճառով, գնահատելով ընտանիքի անապահովությունը, ուզում ենք հաշվի առնել նաեւ այն, թե որքան գազ եւ էլեկտրականություն են նրանք սպառում»,- պարզաբանեց նախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այս վերահսկողությունը տեղին համարեց: «Մենք հայտնաբերել ենք, որ մի շարք դեպքերում անապահով համարվող ընտանիքները միջինից մի քանի անգամ ավելի շատ գազ են սպառում»,- հայտարարեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Նավթի համաշխարհային գներն աճում են
WTI տեսակի թեթեւ նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) բարձրացել են 0,56 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 46,60 դոլար…
Շարմազանով․ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո գազի սակագինը փոխվել է հօգուտ Հայաստանի սպառողների
Հայ- ռուսական տնտեսական հարաբերություններում, շարունակեց Շարմազանովը, կան բազմաթիվ դրական տեղաշարժեր․․․
Չեղյալ հայտարարել հայ-ռուսական գազային պայմանագիրը. «Ժառանգության» հայտարարությունը
Իրավական եւ գործնական բոլոր քայլերն իրականացնի էներգետիկայի եւ մյուս բոլոր ոլորտներում ներդրումներ ապահովելու եւ պետության անկախության, ինքնիշխանության ամրապնդման համար...
Նավթի համաշխարհային գներն աճում են
WTI տեսակի թեթեւ նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) բարձրացել են 0,15 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 45,84 դոլար…
Նավթի պահանջարկը կաճի. ՕՊԵԿ-ի ղեկավար
Նավթի շուկան ավելի դանդաղ է վերահավասարակշռվում, քան ակնկալվում էր, սակայն տարվա երկրորդ կեսին կարելի է արագացում սպասել…
«Միավորված էներգետիկ ընկերությունը» ճանաչվել է «Արցախէներգո» -ի սեփականատեր
Մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել երկու հայտ՝ «Միավորված էներգետիկ ընկերության» եւ «Ինտեկո էներգո» ընկերությունների կողմից…
Ամենաշատ
Partner news