News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել հունվարի 11-ին Երեւանի Վարդանանց փողոցում տեղի ունեցած սպանության վերաբերյալ:

Նշենք, որ հունվարի 11-ին, ժամը 15.30-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Երևանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակ, որտեղ արյունահոսող մի երիտասարդ մահացել է, իսկ մյուսին տեղափոխում են հիվանդանոց:

Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բակի զրուցարանում հայտնաբերել է 1998 թ. ծնված Վահե Մուրադյանի դիակը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով:

Նույն օրը, ժամը 16.10-ին, ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1999 թ. ծնված Ռաֆի Մ.-ն:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 18-ին, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, իրենց բնակարաններից բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Կարեն Չատիկյանը, 1999 թ. ծնված Գևորգ Տ.-ն, 1999 թ. ծնված Դավիթ Մ.-ն և ներկայացվել է 1998 թ. ծնված Սերգեյ Գ.-ն:

Պարզվել է, որ ժամը 15-ին Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում Կարեն Չ.-ն, Գևորգ Տ.-ն և 1999 թ. ծնված Քաջիկ Հ.-ն վիճաբանել են Վ. Մուրադյանի, Ռաֆի Մ.-ի, Դավիթ Մ.-ի, Սերգեյ Գ.-ի, 1999 թ. ծնված Անրի Ա.-ի հետ, որի ժամանակ Կարեն Չ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Վ. Մուրադյանի կրծքավանդակի ձախ կեսին` պատճառելով մահ և Ռաֆի Մ.-ի ձախ սրունքին` պատճառելով մարմնական վնասվածք:

Կարեն Չ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Քաջիկ Հ.-ին, Անրի Ա.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ