News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սառը պատերազմի ավարտից հետո ամերիկյան արտադրության զրահատեխնիկայի ամենախոշոր խմբաքանակի մատակարարումը Եվրոպա շարունակվում է։ Հինգշաբթի Լեհաստան է ժամանել տանկերի, զրահատեխնիկայի եւ ինքնագնաց հրետանու առաջին խմբաքանակը, հայտնում է BBC–ն։

Տեխնիկայի հետ միասին Լեհաստան է ժամանել 3 հազար ամերիկացի զինծառայող, որոնք զբաղվելու են դրա սպասարկմամբ։ Ակնկալվում է, որ  նրանք 9 ամիս կանցկացնեն այդտեղ, որից հետո նրանց կփոխարինի այլ խումբ։

Ամերիկյան զրահատեխնիկան Եվրոպա է տեղափոխվում Գերմանիայի Բրեմերհաֆեն նավահանգստով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ